Գիտակրթական Բարեփոխումների Հիմնադրամ

«Էլեկտրոնային ուսուցման թեմայով վերապատրաստման ծրագրի ներմուծումը» դրամաշնորհային ծրագրի մեկնարկ

Ս/թ. հոկտեմբերի 21-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Սիսիանի պետական քոլեջում տեղի ունեցավ <<Էլեկտրոնային ուսուցման թեմայով վերապատրաստման ծրագրի ներմուծումը>> դրամաշնորհային ծրագրի շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա են եղել Սիսիանի քաղաքապետը, Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի ներկայացուցիչը, Սիսիանի տարածաշրջանի դպրոցների տնօրենները, քոլեջի աշխատակիցները, ուսանողները և այլ հյուրեր: Ծրագիրն իրականացրել է Գիտակրթական բարեփոխումների հիմնադրամը` Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տրամադրած դրամաշնորհի միջոցներով: Ծրագրի շրջանակներում վերանորոգվել է քոլեջի էլեկտրոնային ուսուցման լսարանը, տեղադրվել են անհրաժեշտ համակարգչային սարքավորումները, ներդրվել է էլեկտրոնային ուսուցման ծրագիրը և վերապատրաստվել են քոլեջի տասներեք դասախոսներ, որոնց տրամադրվել են դասընթացի ավարտական հավաստագրեր: Ծրագրի իրականացումը կնպաստի  տարածաշրջանում կրթության որակի բարձրացմանը և կապահովի կրթության հասանելիությունը մարզի հեռավոր գյուղական բնակավայրերի ուսանողների համար:

Share this post

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *